Հանս-Դիտեր Ֆլիկը` Լամին Յամալի վնասվածքի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Լամին Յամալի վնասվածքի մասին։

Երեքշաբթի օրը կատալոնացիները Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրում սեփական հարկի տակ հաղթեցին «Բրեստին»: Ինչպես նախորդ երկու հանդիպումներում, 17-ամյա վինգերը վնասվածքի պատճառով բացակայում էր հայտացուցակից։

«Ես ասացի Լամինին, որ հույս կդնեմ նրա վրա շաբաթ օրը: Վաղը նա կմարզվի մեզ հետ»,- լրատվամիջոցների հետ հետխաղյա զրույցում ասել է Ֆլիկը։ Շաբաթ օրը Բարսելոնան Լա Լիգայի տնային հանդիպում կանցկացնի Լաս Պալմասի հետ։ Լամին Յամալն այս մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: