Գրանիտ Ջական մեկնաբանել է «Զալցբուրգի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակը

Լևերկուզենի «Բայերի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո կիսվել է խաղի մասին իր կարծիքով։

«Դա հեշտ հանդիպում չէր։ Մեր թիմը գերազանց խաղ ցուցադրեց։ Մրցակիցը շատ ուժեղ որակներ ունի, որոնք մենք կարողացանք չեզոքացնել։

«Բայերը» հաղթելու նպատակներ ունի «Ինտերի», «Ատլետիկոյի» և «Սպարտայի» դեմ խաղերում»,- Գրանիտի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խաբի Ալոնսոյի սաները վաստակել են տասը միավոր և զբաղեցնում են աղյուսակի 5-րդ հորիզոնականը։