Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը լրագրողների հետ զրույցում կիսվել է Մյունխենի «Բավարիայի» դեմ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպման մասին իր կարծիքով։
Փարիզցիները նվազագույն հաշվով պարտություն կրեցին։
«Վերջապես վերադարձա խաղադաշտ: Ես ինձ հիանալի եմ զգում, չնայած մենք պարտվեցինք:
Այս հանդիպման հնարավորությունները հավասար էին։ ՊՍԺ-ն կշարունակի աշխատել, ամեն բան հեռու է ավարտից»,- պորտուգալացի հարձակվողի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։