Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ֆրանսիական «Բրեստի» նկատմամբ տնային հաղթանակի մասին։
«Շատ լավ է, որ մենք կարողացանք վերադառնալ մեր մակարդակին և Չեմպիոնների լիգայում երրորդ հաղթանակը տարանք մեր երկրպագուների աչքերի առաջ։
«Բարսելոնան» հանգիստ խաղ անցկացրեց, բայց եղան պահեր, երբ մենք պետք է ավելի հստակ խաղայինք»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Ֆրանսիացիները տասը միավորով 9-րդ տեղում են։