Կառլո Անչելոտտի․ «Ոչ ոք չի կարող ինձ խորհուրդ տալ այս հարցում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է վինգեր Վինիսիուս Ժունիորի վնասվածքի մասին։

«Այո, Վինիսիուսը վնասվածք ստացավ խաղի վերջում, բայց դա կարևոր չէ, ամենակարևորն այն է, որ նա վնասվածք ունի։ Նա շուտով պետք է խաղադաշտ դուրս գա, հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես փոխարինենք նրան։

Ես որպես գլխավոր մարզիչ անցկացրել եմ 1300 հանդիպում, 1300 անգամ որոշել եմ մեկնարկային կազմը, ոչ ոք չի կարող ինձ խորհուրդ տալ այս հարցում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Անչելոտտիի սաները Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կմրցեն «Լիվերպուլի» հետ։