Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սական խոսել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում պորտուգալական «Սպորտինգի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի մասին։
«Մենք հասկանում էինք, որ սա կարևոր հանդիպում էր։ «Արսենալը» պարտվեց Չեմպիոնների լիգայի վերջին խաղում։ Մենք այս խաղի մեջ մտանք մեր ուժերի նկատմամբ լիակատար վստահությամբ։
Մենք բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցինք։ Ես գոհ եմ մեր խաղից»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Միկել Արտետայի սաները վաստակել են տասը միավոր և 7-րդ տեղում են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակում։