«Բավարիան» ակումբային ռեկորդ է սահմանել

Մյունխենի «Բավարիան» կարողացավ կրկին հաղթանակ տոնել ու դարպասն անառիկ պահել։ Այս անգամ Վենսան Կոմպանիի թիմին հաջողվեց հաղթել ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրի խաղում՝ 1:0 հաշվով:

Մյունխենյան գրանդի համար սա արդեն յոթերորդ անընդմեջ մաքուր հաղթանակն է բոլոր մրցաշարերում։ Դա տեղի չի ունեցել 13 տարի, հայտնում է Opta-ն:

2011 թվականի օգոստոսից մինչև սեպտեմբեր, երբ թիմը գլխավորում էր Յուպ Հայնկեսը, «Բավարիան» անընդմեջ հաղթանակ տարավ տասը խաղում։

Շաբաթ օրը Դորտմունդի «Բորուսիան» կփորձի ընդհատել մյունխենցիների ընթացիկ տպավորիչ շարքը։