ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած արտագնա պարտության մասին:
«Մենք փորձում էինք ցույց տալ մեր խաղը, գիտեինք, որ դժվարին հանդիպում է լինելու ուժեղ մրցակցի դեմ։
Մենք ցանկանում էինք վերահսկել հանդիպման ընթացքը, սակայն «Բավարիան» լավ ճնշում գործադրեց ու պահեց գնդակը։
Այժմ մենք պետք է կենտրոնանանք մնացած երեք հանդիպումների վրա»,- մարոկացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։