Էնդրյու Ռոբերտսոն․ «Չէի ասի, որ նա այսօր տխուր է»

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը պատասխանել է կիսապաշտպան Մոհամեդ Սալահի մասին հարցին, ով ասել է, որ ակումբը դեռ նոր պայմանագիր չի առաջարկել իրեն։

«Չէի ասի, որ Սալահն այսօր տխուր է։ Մոհամեդը յուրաքանչյուր մարզման գալիս է ժպիտը դեմքին, մարզադահլիճում նա աշխատում էր այնպես, ինչպես միշտ, իսկ խաղադաշտում ևս այդպես էր։

Սալահը վայելում է մարզումների յուրաքանչյուր պահը, դա նկատում է ցանկացած մեկը, եթե ինձ ցույց տաք մարզումից լուսանկար, որտեղ նա տխուր է, ապա ես կխոստովանեմ, որ սխալվել եմ։

Կարծում եմ, որ այժմ Մոն կենտրոնացած է «Ռեալի» դեմ խաղի վրա, սա նորմալ է, սա այն է, ինչ անում են բոլոր մեծ ֆուտբոլիստները, որոնցից մեկն էլ նա է, իհարկե»,- Ռոբերտսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։