Կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեշը, ում իրավունքները պատկանում են Լիսաբոնի «Սպորտինգին», կարող է տեղափոխվել Անգլիա։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։
Մանկունիացիները Գյոկերեշին նշել են որպես հաջորդ ամառվա առաջնահերթ թիրախ: Հարձակվողի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։
Վիկտորը «Սպորտինգի» հետ պայմանագրային պարտավորություններ ունի մինչև 2028 թվականի ամառ։ Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։