Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում։
«Կարմիր սատանաները» նոր հարձակվող են փնտրում, իսկ «Դեղագործների» 23-ամյա ֆուտբոլիստը այդ թեկնածուներից մեկն է, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«Բայերը» չի ծրագրում բաժանվել նիգերիացուց մրցաշրջանի ընթացքում, ուստի անգլիական գրանդը, հավանաբար, պետք է սպասի մինչև ամառ:
Ներկայումս վնասվածք ստացած Վիկտոր Բոնիֆեյսի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 45 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում նա Խաբի Ալոնսոյի թիմի կազմում բոլոր մրցաշարերում 15 խաղում դարձել է ութ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: