Արդա Գյուլերի ծառայություններով երեք թոփ ակումբ է հետաքրքրված

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերին վարձավճարով հանձնել այլ թիմի, հայտնում է Caught Offside-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» հետաքրքրված է 19-ամյա ֆուտբոլիստի վարձակալությամբ։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին հավակնում են նաև «Ասթոն Վիլան» և «Յուվենտուսը»։

Գյուլերը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆեներբախչեից» նախորդ ամառ։ Դրանից հետո նա մադրիդցիների կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։