«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մաթեուս Կունյան «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում է: Նրան ցանկանում է թիմում տեսնել Ռուբեն Ամորիմը։
Բրազիլացուն կապում էին «կարմիր սատանաների» հետ դեռ անցած ամառ, սակայն որևէ գործարք չստացվեց:
Լրագրող Գրեհեմ Բեյլի խոսքերով, «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է 25-ամյա ֆուտբոլիստին այս մրցաշրջանում: Մանկունիացիները ձգտում են ուժեղացնել իրենց հարձակման գիծը։ Հնարավոր է, որ մոտ ապագայում նրանք փորձեն ձեռք բերել «Գայլերի» աստղին:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 12 խաղում Մաթեուս Կունյան խփել է 7 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ի փորձագետների կարծիքով՝ հարձակվողի արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։