«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը հիշել է, թե ինչպես կարող էր տեղափոխվել Իտալիա։
Իռլանդացին «կարմիր սատանաների» կազմում խաղացել է 1993-2006 թվականներին, իսկ կարիերան ավարտել շոտլանդական «Սելթիկում»:
«Ես պայմանավորվածություն ունեի «Յուվենտուսի» հետ: Գործարքը գրեթե ավարտված էր, և ես այնտեղ ավելի շատ կվաստակեի, քան «Յունայթեդում», թեև մենք խոսում էինք համադրելի գումարների մասին։
Այս իրավիճակն ինձ չհանգստացրեց։ Բայց ես միշտ հավանել եմ «Յուվենտուսին»: Ես ափսոսում եմ, որ երբեք չեմ խաղացել արտասահմանում»,- The Overlap-ին ասել է Քինը, ով ներկայումս աշխատում է որպես հեռուստատեսային փորձագետ:
Նախկին կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 480 հանդիպում։