Պեպ Գվարդիոլա. «Ինչու՞ պետք է փոխեմ իմ մոտեցումները»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի պատրաստվում փոխել իր մոտեցումները։

Իսպանացի մարզչի օրոք առաջին անգամ «Քաղաքայինները» հինգ անընդմեջ պարտություն կրեցին։ Վերջին խաղում թիմը սեփական հարկի տակ ծանր պարտություն կրեց «Տոտենհեմից» (0:4):

«Ինչո՞ւ պետք է փոխեմ իմ մոտեցումները, երբ մենք յոթ տարվա ընթացքում 6 տիտղոս ենք նվաճել Պրեմիեր Լիգայում:

Ինչո՞ւ պետք է փոխվեմ, եթե 14 տարվա ընթացքում 11 անգամ հաղթել եմ առաջնությունը և երեք անգամ Չեմպիոնների լիգան: Որովհետև հիմա պարտվու՞մ ենք»,- ասել է Գվարդիոլան Ziggo Sport-ին տված հարցազրույցում:

Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի շրջանակներում սեփական հարկի տակ կխաղա «Ֆեյենուրդի» հետ։