«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմերի խաղային խիտ գրաֆիկը։
«Կա միայն մեկ լուծում՝ բոլոր ֆուտբոլիստները որոշում են և ասում են «Ստոպ»։ Միայն այդ դեպքում ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն ստիպված կլինեն արձագանքել ու ինչ-որ բան փոխել։
Ես միշտ բերում եմ NBA-ի օրինակը, որտեղ մարզիկները խաղում են 80 խաղ, բայց հետո երեք-չորս ամիս արձակուրդ են վերցնում, ինչը նրանց օգնում է վերականգնվել: Առանց ինձ ֆուտբոլը կշարունակվի, բայց առանց ֆուտբոլիստների շոու չի լինի։ Ամեն ինչ կախված է նրանցից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը:
Երեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի տնային հանդիպում կանցկացնի «Ֆեյենուրդի» հետ։