«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ Սաուդյան Արաբիայից։
Ինչպես հաղորդում է Sport.de-ն՝ նշելով իսպանական լրատվամիջոցները, բրազիլացի ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայում կարիերայից հետո երազում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է նույն թիմում խաղալ Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապպեի հետ, որոնց հետ լավ հարաբերություններ ունի։
Այս մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը երկու հանդիպում է անցկացրել, որոնցում արդյունավետ չի եղել։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Ալ-Հիլալին» է միացել 2023 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։