Միկել Արտետան՝ Ռուբեն Ամորիմի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մասին։

«Ամորիմը հիանալի մարզիչ է՝ հատուկ կարիերայով, ով ինչ-որ պատմական բանի է հասել «Սպորտինգում», հատկապես մարզավիճակի առումով: Նրան շատ հետաքրքիր մարտահրավեր է սպասվում աշխարհի ամենամեծ ակումբներից մեկում։ Հուսով եմ՝ նրա մոտ ամեն ինչ լավ կստացվի»,- լրագրողներին ասել է Արտետան։

Երեքշաբթի օրը «Արսենալը» Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպում կանցկացնի «Սպորտինգի» հետ, որը վերջերս մարզում էր Ամորիմը։