«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Մակկարտին կարող է վաճառվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
22-ամյա ֆուտբոլիստը, չնայած «Սիթիի» կադրային խնդիրներին, հազվադեպ է հայտնվում խաղադաշտում։ Նա, սակայն, շուկայում պահանջարկ ունի։ Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է հունվարին վաճառել Մակկարտիին, որպեսզի հասույթը ներդնի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու գործում:
Ըստ լուրերի՝ անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»: Գործարքի արժեքը կարող է գերազանցել 20 միլիոն եվրոն։ Ջեյմս Մակկարտին այս մրցաշրջանում վեց խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: