«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի մեկնաբանել «Բավարիայից» Ջոշուա Կիմիխի հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։
Երեքշաբթի օրը փարիզցիները Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մյունխենում կխաղան գերմանական գրանդի հետ։
Հանդիպման նախօրեին լրագրողները իսպանացի մարզչին հարց ուղղեցին կիսապաշտպան Կիմիխի նկատմամբ հետաքրքրության մասին, ում պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։ «Ես չեմ քննարկում խաղացողներին, ովքեր չեն խաղում մեր թիմում, – Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում Bayern and Germany-ն։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գերմանիայի հավաքականի 29-ամյա ավագին հավակնում են գնել նաև Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբները։