Լիոնել Մեսսին գրառում է կատարել` նվիրված Դիեգո Մարադոնային

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցերում գրառում է կատարել՝ նվիրված լեգենդար Դիեգո Մարադոնային։

«Հավերժ»,- գրել է ֆուտբոլիստը 1986 թվականի աշխարհի առաջնության լուսանկարի տակ, երբ Արգենտինան նվաճեց գավաթը։

Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին։ Այդ ժամանակ լեգենդար արգենտինացին 60 տարեկան էր։ Դիեգոյի մահվան պատճառը սրտի կանգն էր։

Մեսսին ներկայումս հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում։ Աստղային հարձակվողի ներկայիս աշխատանքային պայմանագիրը թիմի հետ ավարտվում է հաջորդ տարի։