Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հետաքրքրված է 29-ամյա գերմանացու ծառայություններով։
Կատալոնական ակումբը 2024/25 մրցաշրջանի ավարտին կարող է վարձակալել Գորեցկային՝ պարտադիր գնելու իրավունքով։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։