Լեոն Գորեցկան կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հետաքրքրված է 29-ամյա գերմանացու ծառայություններով։

«Բավարիան» 2024/2025 մրցաշրջանի ավարտին կարող է վարձակալել Գորեցկային։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։

Լեոնի և «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լեոն անցկացրել է վեց հանդիպում։