Հարձակվող Վինիսիուս Ժունիորն առաջիկա շաբաթներին չի օգնի Մադրիդի «Ռեալին» ազդրի վնասվածքի պատճառով։
Արձագանքելով վնասվածքին՝ բրազիլացին դժգոհել է ֆուտբոլային օրացույցից։ Այս հարցում Վինիսիուսին աջակցում է Խավիեր Տեբասը, ով զբաղեցնում է Իսպանիայի Լա Լիգայի նախագահի պաշտոնը:
«Ակնհայտ է, որ օրացույցը ծանրաբեռնված է։ Մրցակցությունը մեծ է, իսկ դա հանգեցնում է վնասվածքների։ Սա օբյեկտիվ փաստ է։ Լա Լիգան Եվրամիությունում հայց է ներկայացրել ՖԻՖԱ-ի դեմ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Goal-ը: