Կևին դե Բրույնե․ «Չեմ կարծում, որ նա անհանգստանալու պատճառ ունի»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կիսվել է վինգեր Սավիոյի խաղի մասին իր կարծիքով։ Բրազիլացին «Սիթիի» շարքերը համալրել է հուլիսին։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում անցկացրած 16 հանդիպումներում 20-ամյա խաղացողը հինգ գոլային փոխանցում է կատարել միայն:

«Սավիոն հիանալի մեկնարկեց։ Ակնհայտ է, որ երբեմն ավելի դժվար է դառնում, երբ երկար ժամանակ չես խփում առաջին գոլը, և նա գուցե մի փոքր անհանգստանում է դրա համար: Նա կարծես թե հիմա դա ավելի հեշտ է տանում:

Նա լավ աշխատանք կատարեց, ինչը հատկապես բարդ է թիմի ներկա իրավիճակում։ Չեմ կարծում, որ նա անհանգստանալու բան ունի: Նա լավ սկսեց, մենք կփորձենք աջակցել նրան և օգնել նրան խփել առաջին գոլը։

Դրանից հետո մենք կտեսնենք, որ նա շատ ու շատ անգամներ գոլ կխփի»,- ասել է բելգիացին TNT Sports-ի հետ զրույցում։