Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի հասցեին քննադատության մասին։
«Կարծում եմ, որ Կիլիանի հասցեին քննադատությունը չափազանցված է։ Ես նրան ամեն օր տեսնում եմ մարզումների ժամանակ։ Ամեն օր նա ավելի լավն է դառնում»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ Մբապպեն նախորդ ամառ է միացել Մադրիդի «Ռեալին»։ «Լոս Բլանկոսի» կազմում 25-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։