Յոզուա Կիմիխը՝ ՊՍԺ-ի հետ սպասվող խաղի մասին

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կիսվել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի խաղի սպասելիքներով, ինչպես նաև խոսել թիմի մարզավիճակի մասին։

«Դժվար կլինի, քանի որ ՊՍԺ-ն լավ թիմ ունի, և քանի որ սա Չեմպիոնների Լիգան է։ Այստեղ միշտ լինում են հատուկ հանդիպումներ։ Մենք պետք է խաղանք մեր ամենաբարձր մակարդակով։ Այնպիսի տպավորություն է, որ մենք շատ, շատ լավ ենք խաղում։

Վերջին հանդիպումներում այնպիսի զգացողություն ունեի, որ ավելի լավ էինք պաշտպանվում, քան նախկինում։ Մենք խիստ պատժվեցինք Բարսելոնայում և հատկապես Ֆրանկֆուրտում պաշտպանական սխալների համար, բայց ես երբեք չեմ զգացել, որ մեր պաշտպանությունը երերուն է կամ սխալ ուղու վրա ենք։

Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ, որ մենք հանգստություն պահպանեցինք և հավատացինք մեր խաղին։ Ֆուտբոլը մեզ դրա համար պարգևատրեց, բայց, իհարկե, մենք ոչ մի դեպքում չպետք է հանգստանանք»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ չորս տուրից հետո մյունխենյան ակումբը վաստակել է 6 միավոր և Չեմպիոնների Լիգայի ընդհանուր աղյուսակում զբաղեցնում են 17-րդ տեղը։