Մադրիդի «Ռեալի» հայտնի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծում է, որ «Բարսելոնայի» բախտը բերել է Դանի Օլմոյի հարցում։
Կատալոնական գրանդն իսպանացի կիսապաշտպանին ձեռք է բերել անցած ամառ։ Տրանսֆերը կատալոնացիների վրա արժեցել է 55 միլիոն եվրո։
«Կիսապաշտպանությունում խաղալով՝ Օլմոն թիմին արտասովոր սահունություն է հաղորդում: Կարծում եմ, որ Նա «Բարսելոնայի» լավագույն ձեռքբերումն է վերջին տասնամյակների ընթացքում»,- Վալդանոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Դանի Օլմոն այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրել է ինը հանդիպում՝ դառնալով հինգ գոլի հեղինակ։ Եվրոպայի չեմպիոնի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։