«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է փոխել ակումբային գրանցումը, այս մասին հայտնում El Gol Digital-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական «Բարսելոնան» մտադիր է պայմանագիր կնքել սկանդինավացի հարձակվողի հետ։
Տրանսֆերի ընթացքը կարող է իրականացվել 2026 թվականի ամառից ոչ շուտ։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակ թիմը կլքի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Կատալոնացիները Հոլանդին տեսնում են որպես լեհին երկարաժամկետ փոխարինող: Ինքը՝ նորվեգացին, պատրաստ է կարիերան շարունակել Լա Լիգայում։
Էրլինգի շուկայական արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա 12 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։