«Բարսելոնայի» կիսապաշտպաններ Պեդրիի և Գավիի հետ նոր պայմանագրերն արդեն ստորագրման փուլում են։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հաջորդը կլինեն 22-ամյա Պեդրին և 20-ամյա Գավին, ում հետ կատալոնացիները նոր պայմանագրեր կկնքեն։
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին մասնակցել է 18 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Գավին ընթացիկ մրցաշրջանում յոթ հանդիպում է անցկացրել և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։