«Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող է գտել

Կատալոնական «Բարսելոնան» Վիկտոր Գյոկերեշին դիտարկում է, որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, այս մասին հայտնում է լրագրող Դավիդ Բերնաբեուն։

«Բարսելոնան» Վիկտոր Գյոկերեշին տեսնում է որպես Ռոբերտ Լևանդովսկու իդեալական փոխարինող։ Թև այսօր ակումբում կասկած չկա, որ Ռոբերտը կմնա ևս մեկ տարի։

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Գյոկերեշին մոտ 70 միլիոն եվրոյի դիմաց և նրան մեկ մրցաշրջան վարձավճարով թողնել «Սպորտինգում»:

Ֆուտբոլիստի հրաժարագինը 100 միլիոն է, սակայն «Բարսան» կարծում է, որ շվեդը կարող է ավելի քիչ գումարի դիմաց հեռանալ, և սա թույլ կտա Լևանդովսկուն ևս մեկ տարի պահպանել հարձակման գծում առաջատարի իր դերը։

Այնուամենայնիվ, գործարքը բարդ է թվում, քանի որ «Բարսան» նրանով հետաքրքրված միակ ակումբը չէ, և ֆուտբոլիստը պետք է համաձայնի մնալ «Սպորտինգում» ևս մեկ տարի: