«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին կարող է հեռանալ կատալոնական ակումբից և կարիերան շարունակել Իտալիայում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան»: Նշվում է, որ Ֆատին կարող է ընդգրկվել պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի փոխանակման գործարքում։
Հիշեցնենք, որ Ֆատիի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։