Ծանր քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, կամերունցի Ֆրենսիս Նգանուն դիմել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսին։
Ավելի վաղ բրազիլացին բացահայտել էր իր կամերունական արմատները։ Վինիսիուսը ԴՆԹ թեստ է հանձնել, որի արդյունքներով պարզվել է, որ նրա նախնիներն ապրել են Կամերունում։
«Իմ եղբայր Վինի, մենք սպասում ենք քեզ տանը», – գրել է Նգանուն՝ հրապարակելով Կամերունի հավաքականի համազգեստով լուսանկար, որի հետևում Վինիսիուսն է։