Sport. «Բարսելոնան» վերջնական որոշում է կայացրել Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» որոշում է կայացրել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, «Բլաուգրանայի» ղեկավարությունն արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստին, որ հույսը դնում են նրա վրա հաջորդ մրցաշրջանում։

Նշվում է, որ հարձակվողի հետ մեկտեղ թիմում կմնա պաշտպան Ինիգո Մարտինեսը, ում հեռանալու մասին նույնպես ավելի վաղ քննարկվում էր։

Այս մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։