«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն խոսել է Անգլիայի Պրեմիեր Lիգայի մրցաշարային աղյուսակի վերևում ստեղծված իրավիճակի մասին։ Ինչպես հայտնի է, առաջատար «Լիվերպուլը» ութ միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին»:
«Մասնագետները սիրում են դատել մրցավազքի արդյունքը, և իմ պատասխանը միշտ նույնն է։ Այն չի ավարտվել, քանի դեռ չի ավարտվել: Ներկայիս միավորների առավելությունը կարող է վերանալ մինչև մրցաշրջանի ավարտը։
Մենք սա հաճախ ենք տեսել: 2011/2012 մրցաշրջանում մենք 8 միավորով հետ էինք մնում «Մանչեսթեր Յունայթեդից», բայց ի վերջո նվաճեցինք Պրեմիեր Լիգայի գավաթը:
Դուք չեք կարող բարձրաձայն եզրակացություններ անել, երբ դեռ երկար ժամանակ կա»,- ասել է Ագուերոն Stake-ին: