Ռուդ վան Նիստելռոյը կարող է մարզչական կարիերան շարունակել Գերմանիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը կարող է մարզչական կարիերան շարունակել Գերմանիայում։

Ինչպես հայտնում է Sky Sport DE-ն, 48-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Համբուրգը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական Պրեմիեր Lիգայի երեք ակումբներ դիտարկում են վան Նիստելռոյին հրավիրելու տարբերակը։ Հիշեցնենք, որ հոլանդացին «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել է այս տարվա հուլիսից մինչև նոյեմբեր։

Հավելենք, որ 13 տուրից հետո Համբուրգը Գերմանիայի երկրորդ ուժեղագույն առաջնության մրցաշարային աղյուսակում 20 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։