Պեպ Գվարդիոլա․ «Նրա ապագայի մասին ոչինչ չգիտեմ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ապագայի մասին։

«Դե Բրույնեի ապագայի մասին ոչինչ չգիտեմ։ Դա կախված է հենց Կևինից։ Նա կորոշի՝ հաջորդ տարի գնալ, թե մնալ։ Ինչպես դա արեց Դավիդ Սիլվան ժամանակին, նա ինքն է որոշելու, թե երբ է պետք մեկնել:

Նա չի ցանկանում հայտնվել այնպիսի իրավիճակում, որ չկարողանա խաղալ երեք օրը մեկ: Մենք այստեղ չենք միայն այն պատճառով, քանի որ որևէ յուրահատուկ բան ենք արել։

Մենք այստեղ ենք, քանի որ շարունակում ենք հաղթել: Սա միակ բանն է, որ կարող է մեզ պահել այստեղ»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

33-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը: