«Լիվերպուլի» հարձակման գծի առաջատար Մոհամեդ Սալահը մեկնաբանել է մերսիսայդյան հսկաների հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին լուրերը։
«Դեկտեմբերը շուտով կմեկնարկի, բայց ես դեռ նոր պայմանագրի առաջարկ չեմ ստացել։ Առայժմ ավելի մեծ հավանականություն կա, որ ես հեռանամ, քան այն, որ կմնամ «Լիվերպուլում»:
Հիմա իրավիճակն ինձանից կախված չէ։ Ակումբը կորոշի ապագան։ Պետք է սպասել և տեսնել, թե ինչ կլինի»,- եգիպտացու խոսքերն է փոխանցում The Athletic-ը:
Մոհամեդը մերսիսայդյան թիմի գույները պաշտպանում է 2017 թվականից։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում, դարձել տասը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Եգիպտացու և «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։