«Միլանի» ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը

«Միլանի» կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայի: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Ռոսոներիները» խաղացողի համար կպահանջեն մոտ 70 միլիոն եվրո, որը «զինագործների» ղեկավարությունը պատրաստ է վճարել։

Տեյանիի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Ռեյնդերսը անցկացրել է 11 հանդիպում։ Նա դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։