Կիրակի օրը «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Իպսվիչ Թաունի» հետ։ Ռուբեն Ամորիմի համար այս խաղը դեբյուտային էր «կարմիր սատանաների» մարզչի պաշտոնում։
Մանկունիանցիները գոլ խփեցին երկրորդ րոպեին, բայց առաջին խաղակեսում բաց թողեցին, ու հետո այլևես հաշիվը չփոխվեց: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, եզրափակիչ սուլիչից հետո Ամորիմը ստիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին մոտենալ երկրպագուներին ու ծափահարել նրանց աջակցության համար։
Սոցցանցերում «կարմիր սատանաների» երկրպագուները գովել են Ամորիմին այս քայլի համար, ինչպես նաև նշել, որ ֆուտբոլիստները պետք է արտագնա տրիբունային մոտենային առանց գլխավոր մարզչի ցուցումների։