Լուիս Էնրիկեն ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհ է իր թիմի հարձակման գծից։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իսպանացի մասնագետը ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել հունվարին։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով TEAMtalk-ին, Էնրիկեն ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։

Մարկուս Ռեշֆորդը երկար ժամանակ եղել է ՊՍԺ-ի տեսադաշտում: Լիգա 1-ի ակումբի ներկայացուցիչներն ամռանը կապի մեջ են եղել Ռեշֆորդի ներկայացուցիչների հետ։

Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում կարող են լինել նոր տեղեկություններ։

Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները 27-ամյա Ռեշֆորդին գնահատում են 60 միլիոն եվրո։