«Լիվերպուլը» սոցիալական ցանցերում անդրադարձել է Խաբի Ալոնսոյին

«Լիվերպուլը» սոցիալական ցանցերում  անդրադարձել է թիմի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոյին՝ կատարելով հրապարակում։

Դրանում մերսիսայդյան ակումբը ցուցադրել է իսպանացու հին լուսանկարը՝ «Happy Birthday» մակագրությամբ:

Նրանք լուսանկարին ավելացրել են նաև «Եվրոպայի չեմպիոն և կիսապաշտպանության կախարդ Խաբի Ալոնսո» տողերը:

Խաբի Ալոնսոն «Լիվերպուլում» խաղացել է 2004-ից 2009 թվականներին: Այդ ընթացքում կիսապաշտպանը տարբեր մրցաշարերում անցկացրել է 210 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Ալոնսոն այժմ գլխավոր մարզչի պաշտոնն է զբաղեցնում Լևերկուզենի «Բայերում»: