«Լիվերպուլի» ղեկավարները կփորձեն թիմում պահել Մոհամեդ Սալահին

«Լիվերպուլի» ղեկավարները կփորձեն թիմում պահել եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Բեն Ջեյքոբսը սոցիալական ցանցերում, մերսիսայդցիները բանակցություններ են սկսել խաղացողի ներկայացուցչի հետ նոր պայմանագրի շուրջ։

Հիշեցնենք, որ Մոհամեդի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Սալահը նշել էր, որ ակումբից համագործակցությունը երկարաձգելու առաջարկ դեռ չի ստացել։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը անցկացրել է 12 հանդիպում։ Եգիպտացին խփել է տասը գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։