«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին ծրագրում է դուրս գալ հեծանվային շուկա։ Այս մասին հայտնում է Relevo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա արգենտինացին հեծանվային սպորտի մեծ սիրահար է և առաջիկա ամիսներին վաճառքի կհանի սեփական հեծանիվը։
Հեծանիվը կթողարկվի համաշխարհային կարգի հայտնի հեծանվորդի հետ համատեղ։ Դա կլինի պրեմիում հարմարեցված մոդել, որը համեմատելի կլինի աշխարհի լավագույն հեծանիվների հետ:
Պաշտոնական թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն Մեսսին մտադիր է շուկա դուրս գալ 2025 թվականին: Արժեքը տատանվելու է 10-15 հազար եվրոյի սահմաններում։