Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Լեգանեսի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո։ Մադրիդյան ակումբը հաղթեց 3։0 հաշվով, ֆրանսիացին մեկ գոլ խփեց։
«Այժմ ես ինձ հիանալի եմ զգում ֆիզիկապես: Վինիսիուսի հետ ես լավ հարաբերություններ ունեմ։ Նույնը կարող եմ ասել «Ռեալի» մյուս տղաների մասին։ Մենք մտադիր ենք շատ տիտղոսներ նվաճել»,- 25-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca թերթը:
Հիշեցնենք, որ Կիլիանը «արքայական» ակումբի շարքերը համալրել է անցած ամառ։ 25-ամյա հարձակվողը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով յոթ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։