Դայոտ Ուպամեկանո. «Ես կզանգահարեմ Ուսման Դեմբելեին»

«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայոտ Ուպամեկանոն խոսել է այն մասին, թե ինչ է ակնկալում ՊՍԺ-ի դեմ առաջիկա խաղից։

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրում Վենսան Կոմպանիի թիմը սեփական քաղաքում կհյուրընկալի Փարիզցիներին։

«Սա շատ կարևոր հանդիպում է մեզ համար, քանի որ մեր դիրքը աղյուսակում անհարմար է։ Մենք այնտեղ չենք, որտեղ ցանկանում ենք լինել:

Մեզ լավ խաղ է սպասվում, և ես հույս ունեմ, որ մենք կհաղթենք։ Ես կզանգահարեմ Ուսման Դեմբելեին, մենք կխոսենք հանդիպումից առաջ և հետո»,- ասել է Ուպամեկանոն Telefoot-ին տված հարցազրույցում։