«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դժգոհ է Գավիի քննադատություններից, որոնք հնչել են թիմի պաշտպան Ժյուլ Կունդեի հասցեին։
Ֆրանսիացին «Սելտայի» հետ խաղում կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի պատճառով կատալոնական ակումբը վերջնամասում ձեռքից բաց թողեց հաղթանակը (2:2):
Խոսելով այս դրվագի մասին՝ Գավին ասել է. «Առաջին գոլը, որ բաց թողեցինք, ուղղակի կատակ էր։ Նա պետք է հարվածեր գնդակին: Սա ֆուտբոլ է, մենք պետք է սովորենք դա»,- ասել է իսպանացին:
Ֆլիկը հավանություն չի տվել Գավիի պահվածքին և դժգոհ է եղել Կունդեի հասցեին բացահայտ քննադատությունից, հայտնում է Diario Sport-ը։
Գերմանացի մասնագետը լիովին վստահում է պաշտպանին և հաճախ նրան նշում է որպես թիմի ամենապատասխանատու ֆուտբոլիստներից մեկը։