Ֆլորենտինո Պերեսը խոսել է Սուպերլիգայի նախագծի մասին։ Նա չի կասկածում, որ մրցաշարը մի օր կհաջողի։
«Ես ավելի լավատես եմ, քան երբևէ: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոչինչ նույնը չի լինելու։
Սա վերջ կտա ՈՒԵՖԱ-ի տասնամյակների մենաշնորհին: Շատ ճնշումներ ու սպառնալիքներ կային, որոնք մեզնից բացի ցանկացած մեկին կվնասեին:
Սա եզակի հնարավորություն է նոր մոդել գործարկելու համար։ Դա պետք է հնարավորինս շուտտեղի ունենա:
122 տարվա ընթացքում անգլիական թիմերը «Սանտյագո Բեռնաբեուում» խաղացել են ընդամենը 22 անգամ։
Մենք պատմության մեջ ընդամենը մեկ անգամ ենք հյուրընկալել «Արսենալին». «Մանչեսթեր Յունայթեդ»՝ մեկ անգամ վերջին 16 տարում։ Սա սխալ է»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։