«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է ՊՍԺ-ի մասին իր կարծիքով։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի նախավերջին տուրի խաղում, որը նախատեսված է հունվարի 22-ին, «Քաղաքայինները» Փարիզում կհանդիպեն Լիգա 1-ի գրանդի հետ։
«ՊՍԺ-ն միշտ լավ թիմ է լինելու։ Սա մեծ ակումբ է՝ հիանալի ֆուտբոլիստներով: Իհարկե, ՊՍԺ-ի հետ հունվարյան հանդիպումը հեշտ չի լինելու, բայց վստահ եմ, որ մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում։
Կարծում եմ՝ այս թիմը դեռ պայքարում է Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: «ՊՍԺ»-ն միշտ լավագույնների թվում է»,- Canal+-ին տված հարցազրույցում ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի նորվեգացի հարձակվողը: