Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը գովել է իր թիմակից Ֆեդերիկո Վալվերդեին։
Ուրուգվայցի կիսապաշտպանի համար ուրուգվայցի կիսապաշտպանի համար առանձնահատուկ էր Լա Լիգայի «Լեգանեսի» դեմ կիրակնօրյա հանդիպումը։
Նա թիմին խաղադաշտ դուրս բերեց ավագի թեւկապով, պաշտպանությունում աջ կողմում անսովոր դիրքում խաղաց և գոլ խփեց։
Հանդիպումն ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով՝ 3։0 հաշվով։
«Ֆեդեն երկար տարիներ խոնարհաբար կատարում է իր աշխատանքը: Նա լավ է հանդես գալիս, անկախ նրանից, թե որ դիրքում է խաղում: Շնորհավորում ենք նրան ավագի պաշտոնում։ Նա ինձ համար ոգեշնչման աղբյուր է»,- ասել է Սեբալյոսը հետխաղյա հարցազրույցում: